Մատչելիության հղումներ

logo-print

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` հանդիպման օրակարգում էին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցմանն առնչվող հարցեր:

Համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որում տեղեկացնում են Հայաստանի արտգործնախարարի հետ նախօրեին կայացած հանդիպման մասին եւ նշում, որ մտադիր են հունիսի սկզբին նույնպիսի հանդիպում անցկացնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG