Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաու. «Մինսկի խմբի գործընթացում բավական մեծ ակտիվություն կա»


Թինա Քեյդենաու
Թինա Քեյդենաու

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն չորեքշաբթի օրը Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, թե Ղարաբաղի խնդրի կարգավորման Մինսկի խմբի գործընթացում վերջին ժամանակներում բավական մեծ ակտիվություն կա:

«Մենք շատ ակտիվ ենք եւ շատ ենք գրավված այդ խնդրով, կարող ենք ասել` այս գործընթացում ակտիվ զբաղվածություն ունենք մյուս երկու համանախագահների հետ միասին, այնպես ինչպես երկու երկրները, որ ներգրավված են գործընթացում», - հայտարարել է Քեյդենաուն:

Նա լրագրողների հետ խոսել է Բաքվում ունեցած պաշտոնական հանդիպումներից, բանակցություններից հետո։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս հանդիպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցներում կարճ հաղորդագրություններ կան` քննարկվել են Միացյալ Նահանգներ - Ադրբեջան երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակն ու հեռանկարը, տարածաշրջանային խնդիրները։

Թինա Քեյդենաուն լրագրողներին հայտնել է. - «Իմ հիմնական ասելիքն այն էր, որ Միացյալ Նահանգները շատ է հոգ տանում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, եւ առաջ ենք նայում լավ ու արդյունավետ գործընկերություն ունենալու համար, որով միասին առաջ կշարժվենք մի շարք տարբեր լուրջ խնդիրների առումով»։

Քեյդենաուն տարածաշրջանային այց է կատարում։ Մայիսի 14-ին նա լինելու է Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG