Մատչելիության հղումներ

Լրացավ Անդիջանի արյունալի դեպքերի 5-րդ տարին


Այսօր լրանում է Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների 5-րդ տարին:

2005 թվականի մայիսի 13-ին նախագահ Իսլամ Քարիմովի ուժային կառույցները կրակ բացեցին ընդդիմադիր ցուցարարների վրա, պաշտոնական տվյալներով` զոհվեց 187 մարդ:

Անդիջանի ողբերգության 5-րդ տարելիցի նախօրեին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը վճռական քայլեր ձեռնարկել Ուզբեկստանում մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG