Մատչելիության հղումներ

Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի առաջինից չորրորդ կուրսի շուրջ 150 ուսանողներ ներկայացրեցին իրենց ստեղծած հարսանեկան, երեկոյան, ավանգարդ եւ ամենօրյա զգեստների 200-ից ավելի նմուշներ:

Քոլեջի մասնագիտական առարկաների ամբիոնի վարիչ Աստղիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք յուրաքանչյուր տարի հրավիրում են գործատուների, որոնք հենց տեղում գնահատում են ուսանողների աշխատանքները: Տարիների ընթացքում ցուցադրության միջոցով շուրջ 40 ուսանողի կարողացել են ապահովել աշխատանքով:

Հանդիսատեսը նաեւ հնարավորություն ունի գնել իրեն դուր եկած զգեստը, բացի իհարկե ավանգարդ ոճի հագուստներից, քանի որ դրանք անցնում են քոլեջի արխիվ:

Ուսանողները զգեստները կարում են բացառապես իրենց ճաշակով եւ միջոցներով, քոլեջը միայն մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս, չկա համապատասխան նյութատեխնիկական բազա, շատ քիչ են կարի մեքենաները:

XS
SM
MD
LG