Մատչելիության հղումներ

logo-print

Մեւլյութ Չավուշօղլուն ժամանել է Երեւան


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն այսօր առավոտյան ժամանել է Երեւան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր նախատեսված է ԵԽԽՎ-ի նախագահի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ խորհրդարանական ուժերի հետ Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումները տեղի կունենան վաղը: Դաշնակցության խմբակցությունը նախօրեին հայտարարել է, որ «նպատակահարմար չի գտնում» հանդիպել Չավուշօղլուի հետ:

ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Եվրախորհրդի անդամ երկրների դեպանների, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG