Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Բաքվում է


Այսօր Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Սերդյուկովին ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

«ԱզարԹաջ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված ռազմական շքերթի մասին, ինչպես նաեւ նշել են երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր բնագավառներում, այդ թվում` ռազմական:

Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաֆար Աբիեւն ասել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը կարգավորման գործընթացում արդյունք չեն տալիս, եւ անհրաժեշտ է ակտիվացնել դրանք։ Նա հայտարարել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն խնդրի խաղաղ կարգավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը կարող է տարածաշրջանի համար անցանկալի զարգացում ունենալ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Բաքվում այցելել է Հեյդար Ալիեւի շիրիմին ու Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների թաղման վայր` «Շահիդների ծառուղի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG