Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Բեռլին


Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով երկուշաբթի օրը Բեռլին է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր հայտնելով այդ մասին` պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG