Մատչելիության հղումներ

Աշխատանք գտնելը շարունակում է գերխնդիր մնալ


«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պաշտոնական տվյալներով` Հայաստանում գործազրկության մակարդակը մայիսի 1-ի դրությամբ կազմում է 7.3 տոկոս, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ` 27,5 տոկոս, այսինքն այսօր Հայաստանում գործազուրկ է 300.000 մարդ:

Մարզերից գործազուրկների թիվը ամենամեծը Շիրակում է` 12,4 տոկոս, իսկ ամենափոքրը` Տավուշում` 9 տոկոս: «Զբազվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի խոսքով` սա բավական մեծ թիվ է մեր երկրի համար:

Այդուհանդերձ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբազվածության կենտրոնները կարող են աշխատանքի տեղավորել ընդամենը 1500 մարդու, այն էլ միջին կամ դրանից էլ ցածր աշխատավարձով:

Երեւանում աշխատատեղերը հիմնականում բանվորական մասնագիտություններով են, իսկ մարզերում մեծ պահանջարկ ունեն բժիշկներն ու մանկավարժները:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գործազուրկ է երիտասարդների 20 տոկոսը: Սակայն սա միայն կենտրոններում հաշվառվածների թիվն է, եւ ոչ պաշտոնական տվյալների դեպքում այն կարող է կրկնապատկվել:

Այս տարի աշխատանքի է տեղավորվել 3550 աշխատանք փնտրող, որոնցից 928-ը երիտասարդներ են:

XS
SM
MD
LG