Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիեւի ծննդյան օրը


Azerbaijan -- Soldiers, Opposition Demo, Baku, 9Nov2005

Azerbaijan -- Soldiers, Opposition Demo, Baku, 9Nov2005

Այսօր Ադրբեջանում առանց բացառության բոլոր հեռուստառադիոկայանները պատմում են, թե ինչպիսի խանդավառությամբ է ժողովուրդը տոնում «սիրելի» լիդերի ծննդյան օրը։ Պետական, կուսակցական գործիչները, իշխանամետ ԶԼՄ-ները հրապարակային ելույթներում եւ մամուլում Ալիեւ-ավագին անվանում են «անկախ Ադրբեջանի ճարտարապետ, ժողովորդի հանճարեղ զավակ եւ համազգային առաջնորդ»։

«Ադրբեջանի ժողովուրդը, աշխարհի բոլոր մարդիկ, ովքեր իմացել եւ սիրել են Հեյդար Ալիեւին, արդեն 7-րդ անգամ նրա բացակայությամբ են տոնում հանճարեղ անձնավորության ծննդյան օրը», - գրել է day.az լրատվական կայքէջի մեկնաբանը։

1993 թվականին նախագահ Աբուլֆազ Էլչբեյի վարչակարգը այլեւս ի զորու չի եղել վերահսկել իրավիճակը։ Գյանջայում սկսված զինվորական ապստամբությունը արագացրել է Էլչիբեյի տապալումը։ Հունիսի 10-ին Էլչիբեյը Հեյդար Ալիեւին առաջարկել է Նախիջեւանից վերադառնալ Բաքու եւ ստանձնել վարչապետի պաշտոնը։

Հունիսի 15-ին Հեյդար Ալիեւը ընտրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Աբուլֆազ Էլչիբեյը, ով նույնպես նախիջեւանցի էր, երկու օր անց տեղափոխվել է Նախիջեւան եւ ապաստանել իր հայրենի Քելեկի գյուղում։ Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ Աբուլֆազ Էլչիբեյը մահացել է 2003 թվականին Անկարայի զինվորական հիվանդանոցում։

Հեյդար Ալիեւի խորհրդարանի ղեկավար ընտրվելու օրը` հունիսի 15-ը, Ադրբեջանում նշում են որպես «Ազգային փրկության օր»։

Այսօր հեռուստատեսությունը եւ ռադիոն հեռարձակում են Ալիեւ-ավագի մասին հաղորդումներ եւ նրան նվիրված երգեր։ Թերթերը այսօր մեջբերում են Հեյդար Ալիեւի մի ուղերձ, որով նա ժամանակին դիմել է իր ենթականերին. «Երբեւէ մի որոնիր պաշտոնը. այնպես արա, որ պաշտոնը քեզ գտնի»։

Ադրբեջանը նախկին խորհրդային միակ հանրապետությունն է, որտեղ նախագահին այդ պաշտոնում փոխարինել է իր որդին` Իլհամ Ալիեւը։

Հեյդար Ալիեւը մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG