Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը երկօրյա այցով կժամանի Հայաստան


Մայիսի 12-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն։

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, նախատեսված են Չավուշօղլուի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG