Մատչելիության հղումներ

Սերբիայում հայտնաբերվել է ալբանացիների զանգվածային գերեզման


Սերբիայում հայտնաբերվել են շուրջ 250 ալբանացիների մարմիններ, ովքեր, ամենայն հավանականությամբ, 1998-1999 թվականներին Կոսովայում էթնիկական զտումների զոհեր են եղել։

Սերբիայի ռազմական հանցագործությունների քննչական վարչությունից հայտարարել են, որ մարմինները թաղված են եղել միասնական գերեզմանոցում՝ հարավային Սերբիայում։

Սերբական ուժերի եւ էթնիկ ալբանացիների միջեւ ծայր առած ռազմական հակամարտությունը 1999 թվականին ավարտվեց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը ռմբակոծեցին Սերբիան եւ սերբական զինված ուժերին վտարեցին Կոսովոյից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG