Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն ստեղծում է եվրոյի գոտու երկրների հակաճգնաժամային հիմնադրամ


Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները համաձայնություն են ձեռք բերել մինչեւ 750 միլիարդ եվրո կապիտալով հակաճգնաժամային վարկային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։

Հիմնադրամի ստեղծման առիթ է ծառայել Հունաստանում ծայր առած իրավիճակը, որը դիտարկվում է որպես ամբողջ եվրոյի գոտուն սպառնացող ճգնաժամ։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը ասել է, որ հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծմամբ նախարարները ապացուցում են, որ Եվրամիությունը հաստատակամ է միացյալ արժույթը՝ եվրոն, պաշտպանելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG