Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվն աճում է


Ռուսաստանի խոշորագույն՝ «Ռասպադսկայա» ածխահանքում կիրակի գիշերը տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 30-ի։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շայգուն ասել է, որ փլուզված հանքավայրում մնացած 60 մարդկանց ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում։

Պայթյուններից անմիջապես հետո հաղորդվում էր 12 զոհերի մասին։ Շուրջ 300 մարդ կարողացել է փրկվել փլուզված հանքավայրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG