Մատչելիության հղումներ

Բրիտանիայում շարունակվում են բանակցությունները կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ


Մեծ Բրիտանիայում շարունակվում են կառավարության ձեւավորման շուրջ ոչ պաշտոնական բանակցությունները: Մեկ ժամից ավելի տեւած երեկվա բանակցությունների առաջին փուլից հետո պահպանողականների առաջնորդ Դեյվիդ Քեմերոնի եւ Լիբերալ դեմոկրատների ղեկավար Նիք Քլեգի միջեւ այսօր եւս մեկ հանդիպում կանցկացվի:

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, վարչապետ Գորդոն Բրաունը նույնպես հայտարարել է, թե նրանց միջեւ ընթացող բանակցությունների ձախողման դեպքում իրենք պատրաստ են կոալիցիոն կառավարության ձեւավորման շուրջ բանակցել լիբերալ դեմոկրատների հետ:

Բրիտանիայում ընտրություններին մասնակցած կուսակցություններից որեւէ մեկին 36 տարիների ընթացքում առաջին անգամ չհաջողվեց խորհրդարանական տեղերի կեսից ավելին զբաղեցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG