Մատչելիության հղումներ

«Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով եւ դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով», - ասված է Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի եւ երկրի համար պատմական իրադարձություն էր: Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաեւ մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին», - ասված է ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

«Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ։ Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին։ Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլեւս վճռական է ազատ ապրելու եւ չհանդուրժելու իր դեմ կիրառվող որեւէ բռնություն»։

«Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջեւ։ Նրանք արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու եւ զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը։ Մենք երախտապարտ ենք նրանց», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG