Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մեծ Բրիտանիայում ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունների առաջնորդները՝ Լիբերալ-Դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը (ձ), Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, վարչապետ Գորդոն Բրաունը (կ) եւ Պահպանողական կուսակցության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը (ա)

Միջազգային թիվ 1 նորությունը երեկ Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններն են։ Արդեն իսկ կարելի է ասել, որ սա իշխող Լեյբորիստական կուսակցության ծանր պարտություն էր. վարչապետ Գորդոն Բրաունի կուսակցությունը նախորդ՝ 2005 թվականի ընտրությունների համեմատ շուրջ 90 պատգամավորական մանդատ է կորցրել։

Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա։ Նա Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Հունաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թեեւ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը խորհրդարանում հավանության արժանացավ, այստեղ բողոքի ակցիաները չեն դադարում։

XS
SM
MD
LG