Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագրին


Հունաստանի խորհրդարանը hինգշաբթի երեկոյան հավանություն տվեց կառավարության ծրագրին, որով նախատեսվում է զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։

Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 172 պատգամավոր, դեմ՝ 121-ը։ Նիստին ներկա էր 296 պատգամավոր։

Ըստ հաղորդագրությունների, երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քվեարկությունը նույն օրը կանցկացվի, որից հետո օրենքը համարվում է ամբողջովին ընդունված։

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ են հատկացում, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատելու է պետական ծախսերը եւ առաջիկա տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն է վարելու։

Նախորդ օրը Հունաստանի վարչապետը ելույթ ունենալով օրենսդիրների առջեւ ասել էր, թե այս ծրագրի այլընտրանքը երկրի սնանկությունն է։

Վերջին օրերին կառավարության դեմ Հունաստանում անցկացվեցին բողոքի ակցիաներ, գործադուլներ, հանրահավաքներ։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարում են պայքարը շարունակելու մտադրության մասին։

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով երեք մարդ զոհվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG