Մատչելիության հղումներ

Հայաստանի 7 մարզերի 13 քաղաքների 103 միջնակարգ դպրոցներ աշակերտներ «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում մայիսի 4-6-ը մասնակցել են բանավեճի հանրապետական մրցաշարին։ «Երիտասարդական նվաճումներ» կազմակերպության նախաձեռնած մրցաշարի եզրափակիչ փուլը կայացավ դատական գործընթացի տեսքով։

Մրցույթի պատմության 6 տարիների ընթացքում միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ բանավիճել են շուրջ 2000 աշակերտներ: Եզրափակիչ փուլի թեման սպառողների իրավունքների պաշտպանվածությունն էր, որի շուրջ բանավիճում էին Երեւանի եւ Արտաշատի թիմերը։

«Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Անդրանիկ Մարտիրոսյանն ասաց, որ 6-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ բանավեճերին մասնակցող հայ աշակերտները զարմացրել են իրենց գիտելիքներով ու հարցադրումներով:

Աշակերտների մասնակցությամբ հաջորդ նմանատիպ դատն ու բանավեճերը կանցկացվեն հաջորդ տարի` նախօրոք մրցույթի մասին տեղյակ պահելով Հայաստանի դպրոցներին:

XS
SM
MD
LG