Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում ընտրություններին մասնակցող թեկնածուն ավիավթարի արդյունքում վիրավորվել է


Մեծ Բրիտանիայում թեթեւ մոտորային օդանավի վթարից վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի` Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին ղեկավար, պատգամավորության թեկնածու Նայջըլ Ֆարեյջը։

Քաղաքական գործիչը քարոզչական թռիչք էր կատարում այն ընտրատարածքի վրայով, որտեղ առաջադրված է իր թեկնածությունը. օդանավի վրա նրա կուսակցության խորհրդանիշերով պաստառ էր ամրացված։ Օդանավը վթարի է ենթարկվել։ Քաղաքական գործիչն ու օդաչուն տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառները ուսումնասիրվում են։

UKIP-ը փոքր կուսակցություն է ու հայտնի է նրանով որ պայքարում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար։

Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը անցկացվում է այսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG