Մատչելիության հղումներ

logo-print

Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիա կայցելի մայիսի 11-12-ը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիա կայցելի մայիսի 11-12-ը: Այցի ժամկետները այսօր պաշտոնապես հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «ռուս - թուրքական գագաթնաժողովի կենտրոնական միջոցառումն է միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմի` Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը»:

Հիշյալ խորհուրդը, ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գլխավորում են Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG