Մատչելիության հղումներ

Ռուսական տանկերը ազատվեց ծովահենների գերությունից


«Մոսկովսկի ունիվերսիտետ» տանկերը, որը երեկ Ադենի ծովածոցում գրավել էին ծովահենները, ազատ է արձակվել ռուսական ռազմանավի օգնությամբ:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, տանկերի անձնակազմի բոլոր 23 անդամները ողջ եւ առողջ են, ծովահենները ձերբակալված են:

Ծովահենները տանկերի վրա հարձակվել էին երեկ առավոտյան, երբ նավը` 86 հազար տոննա հում նավթով բեռնված, Կարմիր ծովից ուղեւորվում էր Չինաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG