Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը հերքում է Ղարաբաղի հարցում «սպառված ժամկետների» մասին ադրբեջանական պնդումները


Հայաստանի արտգորնախարարության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի պնդումներին այն մասին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ «ժամանակ է խնդրել», որը սպառվել է։

«Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով եւ շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել՝ աքլորանալ սեփական ժողովրդի առջեւ», - ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG