Մատչելիության հղումներ

Աթենքում անկարգությունների հետեւանքով կան զոհեր


Աթենքում անկարգությունների հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Զոհերի մասին հայտնել են ցուցարարների կողմից հրդեհված բանկ ժամանած հրշեջները:

Կառավարության հակաճգնաժամային քայլերի դեմ Հունաստանի մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում այսօր անցկացվող բողոքի ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: Լրատվական գործակալությունների վկայությամբ` Աթենքում ցույցի մասնակիցների թիվը հասնում է 25 հազարի, իսկ երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Սալոնիկում` 20 հազարի:

Ոստիկանները ցուցարարների դեմ խլացուցիչ նռնակներ եւ արցունքաբեր գազ են օգտագործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG