Մատչելիության հղումներ

Սոմալիի ծովահենները ռուսական նավ են գրավել


Սոմալիի ծովահենները այսօր Ադենի ծովածոցում գրավել են «Մոսկովսկի ունիվերսիտետ» տանկերը, որի անձնակազմի բոլոր 23 անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են:

Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, երբ նավը` 86 հազար տոննա հում նավթով բեռնված, Կարմիր ծովից ուղեւորվում էր Չինաստան:

Վերջին տվյալներով` անձնակազմի բոլոր անդամները ողջ եւ առողջ են:

Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից հաստատել են նավի գրավման փաստը եւ հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներկայումս վերլուծում է իրավիճակը:

«Գործի են դրվել հատուկ ծառայությունների ռեսուրսները, ինչպես նաեւ օգտագործվում են տարածաշրջանում մեր դեսպանությունների հնարավորությունները», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Լյակին-Ֆրոլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG