Մատչելիության հղումներ

logo-print

Նովրուզ Մամեդով. «Ժամանակը, որ խնդրել էր Հայաստանը, սպառվել է մի քանի ամիս առաջ»


Ժամանակը, որ խնդրել էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ, սպառվել է մի քանի ամիս առաջ, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Հայաստանը երկու շաբաթ էր խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված, բայց անցել է արդեն մի քանի ամիս, եւ որեւէ արձագանք չի հետեւել», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողներին ասել է Մամեդովը:

Նշելով, որ ներկայումս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ նրանց հետ կապ է պահպանվում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան փոխանցել է. - «Համանախագահները ասել են, որ Հայաստանը մոտ ժամանակներս կարտահայտի իր դիրքորոշումը: Բարձրացված հարցերը հակամարտության լուծման ամենաճիշտ եղանակն են` Հայաստանը պետք է դա հասկանա»:

«Սա պետք է որոշակի ուղերձ լինի համանախագահ երկրների ղեկավարներին, որ Ադրբեջանը համաձայն է իրենց առաջարկներին, եւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի վրա», - հայտարարել է Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG