Մատչելիության հղումներ

logo-print

Վիկտոր Սողոմոնյան. «Ռոբերտ Քոչարյանը որսի էր մեկնել հրավիրյալի կարգավիճակով»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տանզանիա եւ Նամիբիա որսի էր մեկնել հրավիրյալի կարգավիճակով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` միաժամանակ չմանրամասնելով, թե կոնկրետ ումի՞ց էր ստացվել հրավերը:

Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ` Քոչարյանի ծախսերը աֆրիկյան այդ երկրներում որսի ժամանակ հոգացել է հրավիրող կողմը:

Հայաստանյան մամուլը վերջերս անդրադառնում է նախկին նախագահի եւ նրա որդու` աֆրիկյան երկրներ որսի մեկնելուն, հրապարակում տարբեր լուսանկարներ: Մամուլը նշում է, որ նման ժամանցը բավական թանկ` հարյուր հազարավոր դոլարներ արժե:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG