Մատչելիության հղումներ

logo-print

Ամեն տարի Աբու Դաբիում անցկացվող արվեստի ու մշակույթի փառատոնն իր շուրջն է հավաքում հանրահայտ երաժիշտների աշխարհի տարբեր անկյուններից։ Այս տարի մարտի 20-ից ապրիլի 7-ը փառատոնին մասնակցել են Լեհաստանի եւ Լոնդոնի սիֆոնիկ նվագախմբերը, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնը, Մեծ Մարիինյան թատրոնը ու մի շարք այլ խմբեր, անհատ երաժիշտներ Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից ու մի շարք այլ երկրներից: Առաջին անգամ փառատոնին մասնակցել է նաեւ հայազգի երաժիշտ` քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը:

Հասմիկ Լեյլոյանը հայտնի օպերային երգիչ Վադի էլ Սաֆի կողմից հրավիրված է եղել Կահիրե` որպես հյուր նվագելու Կահիրեի Սիմֆոնիկ նվագախմբի հետ երգչի համերգի ընթացքում: Սակայն երբ Վադի էլ Սաֆը լսում է, թե ինչպես է Հասմիկը քանոնով կատարում դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, առաջարկում է քանոնահարուն իր փոխարեն հանդես գալ Աբու Դաբիի հանրահայտ միջազգային փառատոնում: Արդյունքում Հասմիկ Լեյլոյանը Կամերտոն կամերային անսամբլի հետ մեկնում է Աբու Դաբի։

Համերգը բաղկացած է եղել 2 բաժնից: Ծրագիրը կազմել են Հասմիկ Լեյլոյանն ու Կամերտոն անսամբլը համատեղ: Համերգի ամենամեծ գնահատականը քանոնահարուհին համարում է Աբու Դաբիի Շեյխի` իրեն նվիրած մեդալը։

Ի դեպ Հասմիկ Լեյլոյանի առաջիկա ծրագրերից է նախաձեռնել քանոնի փառատոն, որին կմասնակցեն երաժիշտներ տարբեր երկրներից։

XS
SM
MD
LG