Մատչելիության հղումներ

Բնապահպաններն անհանգստացած են պահպանվող տարածքների ճակատագրով


«Խոսրովի անտառ» պետական արգելոց
«Խոսրովի անտառ» պետական արգելոց

Հայաստանի պահպանվող տարածքների համակարգն ընդգրկում է 4 կարգավիճակ` արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր եւ բնության հուշարձաններ: Հարուստ կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով նախկին 300.000-ի փոխարեն, այժմ վերահսկվում է 375 000 հեկտար: Սակայն բնապահպանների համոզմամբ` այդ հսկողությունը պատշաճ կերպով չի կատարվում:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանին անհանգստացնում են թափոնների, աղտոտվածության եւ ընդերքի ակտիվ օգտագործման խնդիրները, եւ ամենակարեւորը` ուրանի հետ կապված ուսումնասիրությունները:

Բնապահպանների պնդմամբ` ուրանի նույնիսկ ուսումնասիրությունները կարող են արտահոսքի եւ հետեւաբար ճառագայթման պատճառ դառնալ, ինչից հատկապես կտուժի ամենահարուստ եւ գեղեցիկ կենսաբազմազանություն ունեցող Շիկահողի արգելոցը:

Ըստ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արամ Աղասյանի` պաշարները գնահատելու համար պետությունը պետք է ունենա համապատասխան տեղեկություններ:

«Այսօր կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգը բնական ապրելավայրերի կրճատումն է», - է պնդում է Արամ Աղասյանը։

XS
SM
MD
LG