Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվանագետները Շվարցենեգերին իր պատկերով ձեռագործ գորգ են նվիրել


Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցները Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին իր պատկերով ձեռագործ գորգ են նվիրել:

Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին փոխանցել են հյուպատոսությունից, ադրբեջանցի Մուշվիղ Բաբաեւի գործած գորգը Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը եւ հյուպատոս Էլման Աբդուլաեւը Շվարցենեգերին են հանձնել նահանգապետի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

Դիվանագետները շնորհակալություն են հայտնել Շվարցենեգերին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ ամենամյա շնորհավորանքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG