Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակել է մամուլի թշնամիների ցանկը` 40 քաղաքական, կառավարական գործիչներ, կրոնական առաջնորդներ արժանացել են «Մամուլի գիշատիչ» տիտղոսին: Ցանկում հայտնվել են 17 երկրների նախագահներ, կառավարությունների մի քանի ղեկավարներ, նրանց թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Թուրք ազգայնականները եւ ադրբեջանցիները սպառնալիքներ են հնչեցնում թուրք անվանի լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի հասցեին՝ Հայաստանի մասին իր վերջին հոդվածների շարքի համար։

Այս շաբաթ Թուրքիայում սպասվում է կառավարության ներկայացրած Սահմանադրական բարեփոխումների փաթեթի երկրորդ եւ վերջին ընթերցումը։ Բարեփոխումների ընդունման դեպքում, վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիան զգալի առաջընթաց կապրի, մասնավորապես կսահմանափակվի բանակի մեծ ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում։

Մանրամասները՝ «Մոլորակ» հանդեսում։ Թողարկումը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Աստղիկ Բեդեւյանը, Գեւորգ Ստամբոլցյանը, Արմեն Քոլոյանը։
XS
SM
MD
LG