Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Նկարիչների միությունում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի կազմակերպիչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված 300 լուսանկարներից ժյուրին ընտրել է 30-ը:

«Առաջին անգամ է այս թեմայով լուսանկարչական ցուցահանդես կազմակերպվում, եւ մասնակիցներն էլ ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ են, այլ նաեւ լրագրողներ, անգամ սովորական քաղաքացիներ, մենք որեւէ խտրականություն չենք դրել», - պատմեց Դոյդոյանը։

Ցուցահանդեսին ներկայացված ամենահին նկարը արված է 1988 թվականին: Շուշան Դոյդոյանն ասաց, որ լուսանկարների մի մասը փաստագրական են, իսկ մյուս մասը` բեմադրված:

Մամուլի ազատությանը նվիրված այս ցուցահանդեսը բաց կլինի եւս մեկ շաբաթ, մուտքն ազատ է: Ցուցադրված լուսանկարները կտպագրվեն նաեւ կատալոգում եւ անվճար կբաժանվեն:

XS
SM
MD
LG