Մատչելիության հղումներ

Huawei եւ ZTE ընկերությունները մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք ծրագրերին


Չինական Huawei (Huawei Technologies Co. Ltd) եւ ZTE (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:

Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր կեցավայրում ընդունել է Huawei կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին, իսկ օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ, այցելել է ZTE կորպորացիայի շտաբ-բնակարան եւ հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական վերաբերվելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել չինական ընկերություններին եւ ցանկություն ունի մասնակցել նաեւ արտադրական պրոցեսին:

Հայաստանի նախագահը Huawei ընկերության ղեկավարի հետ եւս քննարկել է համագործակցության հեռանկարը: Huawei-ը դինամիկ զարգացող ընկերություն է եւ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն Intel-ին, իսկ իրացման ծավալներով` Ericsson-ին: Huawei-ը մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա երեք տարիներին դուրս գալ առաջին տեղը: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում: Քննարկումների արդյունքում հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել Huawei ընկերության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG