Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի թշնամիների ցանկը


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության օրվա առիթով հրապարակել է մամուլի թշնամիների ցանկը:

Կազմակերպության հրապարակած` «Մամուլի գիշատիչներ» անունը կրող ցանկում ընդգրկված են նախագահների եւ կառավարությունների ղեկավարների, այդ թվում` Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի անունները:

Այս տարի ցուցակում տեղ է գտել նաեւ Կրեմլին հարող` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG