Մատչելիության հղումներ

Աֆղանստանի մայրաքաղաքում հակաիրանական բողոքի ակցիա է անցկացվել


«Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությունը հաղորդում է, որ Քաբուլում հակաիրանական բողոքի հանրահավաք է անցկացվել, որտեղ այրվել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի նկարը։

Հանրահավաքի մասնակիցները իրենց վրդովմունքն ու բողոքն են հայտնել Իրանում վերջերս մի խումբ աֆղանների մահապատժի ենթարկելու ու աֆղանստանցի փախստականների հանդեպ Իրանի իշխանությունների դաժան վերաբերմունքի դեմ։

Աֆղանստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Աֆղանստանի մի քանի քաղաքացիներ վերջերս Իրանում մահապատժի են ենթարկվել թմրամիջոցների մաքսանենգության ու այլ հանցագործությունների մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG