Մատչելիության հղումներ

Կանխվել է Նյու Յորքի կենտրոնում պայթյուն իրականացնելու փորձը


Նյու Յորքի կենտրոնում կայանած ավտոմեքենայի մեջ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել, իրավապահները, սակրավորները կանխել են պայթյունը։

Այսօր մամուլի ասուլիսում Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, տեղեկացնելով այս մասին, ասաց, որ կարող էին բազմաթիվ զոհեր լինել, եթե պայթյունը չկանխվեր: Նյու Յորքի նահանգապետ Դեյվիդ Պետերսոնը միջադեպը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։ Պայթուցիկներով մեքենան հայտնաբերվել է շաբաթ երեկոյան, Նյու Յորքի կենտրոնական «Թայմս» հրապարակում։

Կասկածելի մեքենայի մասին հայտնել է մոտակայքում գտնվող խանութներից մեկի աշխատակիցը։ Ոստիկանությունը շրջափակել է հրապարակը, սակրավորները, աշխատելով մի քանի ժամ, վնասազերծել են պայթուցիկները։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել իրավապահներին օպերատիվ աշխատանքի համար ու ֆեդերալ մարմիններին հանձնարարել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Նյու Յորքի քաղաքային իշխանություններին:

Կատարվում է հետաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG