Մատչելիության հղումներ

Վախճանվել է ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը


Շաբաթ օրը վախճանվել է մերձմոսկովյան Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը:

Հայազգի 66-ամյա մեծանուն ֆիզիկոսը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

Ալեքսեյ Սիսակյանը մեծ հեղինակություն վայելող տեսաբան ֆիզիկոս էր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ: Միջուկային ֆիզիկայի ոլորտում Ռուսաստանի առաջատար կենտրոններից մեկը՝ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտը Սիսակյանը ղեկավարում էր 2006 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG