Մատչելիության հղումներ

Նալչիկում պայթյունի հետեւանքով զոհվել է 94-ամյա պատերազմի վետերանը


Շաբաթ օրը Նալչիկի ձիարշավարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Երկրորդ աշխարհամարտի 94-ամյա վետերան Սաիդլի Շիբզուխովը: 23 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Հիվանդանոց տեղափոխվածների թվում են Կաբարդո-Բալկարիայի մշակույթի նախարարը եւ ներքին գործերի նախկին նախարարը:

Պայթյունը տեղի է ունեցել ընդամենը մի քանի րոպե այն բանից առաջ, երբ այդտեղ պիտի ժամանեին Կաբարդինո-Բալկարիայի ղեկավարները՝ հետեւելու Մայիսի 1-ին նվիրված ձիարշավին:

Հարուցված է քրեական գործ:

Ռուսաստանի դատախազության Քննչական վարչությունից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է «ահաբեկչական գործողություն» հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG