Մատչելիության հղումներ

Աթենքում բախվել են ցուցարարներն ու ոստիկանությունը


Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում շաբաթ օրը բախումներ են տեղի ունեցել կառավարության առաջարկած կոշտ հակաճգնաժամային միջոցների դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, ինչին ի պատասխան ցուցարարները քարկոծել են իրավապահներին:

Բողոքի երթին մասնակցում էին ավելի քան 12 հազար մարդ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վատնել են պետական միջոցները եւ երկիրը կանգնեցրել են սուր ֆինանսական ճգնաժամի առջեւ:

Երկրի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել էր, որ միայն պետական ծախսերի (այդ թվում` սոցիալական վճարումների), խիստ կրճատումը թույլ կտա Հունաստանին խուսափել դեֆոլտից:

Եվրամիություն եւ Արժույթի միջազգային հիմնադրամը պահանջում են, որ Հունաստանը հստակ հակաճգնաժամային ծրագիր ներկայացնի՝ որպես 45 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու նախապայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG