Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խստորեն քննադատեց Վրաստանի իշխանություններին եւ, մասնավորապես, նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելու համար։

Գործարար կապերը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գնալով ընդլայնվում են։ Թուրքիան Ռուսաստանի առաջնային առեւտրային գործընկերներից է։ Մայիսին Թուրքիա է այցելելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Անկարայում հուսով են Մեդվեդեւի այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր կնքել Մոսկվայի հետ

Առաջատար թերթերի նախորդ 10 տարիների հրապարակումների ուսումնասիրության հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ թուրքական մամուլում ատելության քարոզչությունը վերջին երեք տարիների ընթացքում նվազել է։

Մանրամասները՝ «Մոլորակ» հանդեսում։ Թողարկումը պատրաստել են Հրայր Թամրազյանը, Հեղինե Բունիաթյանը, Արմեն Քոլոյանը, Հրաչ Մելքումյանը։

XS
SM
MD
LG