Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայի դեպքերի տարելիցին նվիրված ցույցը


Այսօր Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցին նվիրված ցույցը, ակցիայի մասնակից տասնյակ երիտասարդներ ձերբակալվել են:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` իրավապահները փակել են դեպի Նավթային ակադեմիա տանող ճանապարհները, երբ ուսանողների խմբերը մոտենում էին շենքին` ծաղիկներ դնելու:

Ոստիկանության կողմից ցույցը ցրելու ժամանակ մի քանի ուսանողներ մարմնական վնասվածքներ են ստացել:

2009 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել էր Նավթային ակադեմիայի շենք եւ, բարձրանալով առաջինից մինչեւ վեցերորդ հարկի աստիճաններով, անկանոն կրակ բացել ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ. զոհվել է 12 մարդ, վիրավորել 13-ը, անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո ինքնասպան է եղել նաեւ ինքը` 29-ամյա Գադիրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG