Մատչելիության հղումներ

«Ժառանգության» արտահերթ համագումարում ձեւավորվելու են կուսակցության նոր ղեկավար մարմինները


Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները ԱԺ-ում

Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները ԱԺ-ում

«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը, որը հրավիրվել է կուսակցության հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով, տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում։

Արտահերթ համագումար հրավիրելու նպատակը, ինչպես փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ կուսակցության գործունեության գնահատական տալն է եւ քաղաքական ուղեգծի ճշգրտումը։

«Նպատակը նաեւ կուսակցության նոր ղեկավար մարմինների ձեւավորումն է։ Հենց սա է, որ յուրահատուկ է դարձնում այս համագումարը», - նշեց Սաֆարյանը։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կուսակցությանն անդամագրվել են Հայ հեղափոխական դաշնակցության նախկին ղեկավար անդամ, կուսակցությունից հեռացված Ռուբեն Հակոբյանը եւ Կարինե Հակոբյանը, ով 2002-ից 2005 թվականներին զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը, իսկ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված էր Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակում։
XS
SM
MD
LG