Մատչելիության հղումներ

logo-print

Անդրեյ Նեստերենկո. «Համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման համար անհրաժեշտ է, առնվազն, բոլոր կողմերի համաձայնությունը»


Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման վերաբերյալ պաշտոնական առաջարկ Ադրբեջանից չի ստացել: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Ամեն դեպքում, այդ հարցը գործնական հարթություն տեղափոխելու համար անհրաժեշտ է, առնվազն, [Ղարաբաղյան] հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Հաշվի առնելով, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացման գործընթացը առկախված է, հազիվ թե կարելի է իրապես ակնկալել նման համաձայնություն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Նեստերենկոն:

Խոսելով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Իրանի` որպես միջնորդ ներգրավման հնարավորության մասին, ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ «Իրանի առաջարկը հիմնականում վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման անցկացմանը»:

«Նման հանդիպման դեմ մենք որեւէ բան չունենք: Եթե նման հանդիպում կայանա, ապա, ակնհայտորեն, պետք է սպասել դրա արդյունքներին եւ նոր խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրանական միջնորդության հնարավորության մասին», - ընդգծել է Նեստերենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG