Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին տեղումները չեն դադարի


«Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը ավարտվող ապրիլի տեղումնառատ եղանակը բացառիկ երեւույթ չի համարում:

«Առաջիկա օրերին տեղումները դեռեւս կշարունակվեն», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Պետրոսյանը: - «Ասեմ, որ ապրիլին տեղումները շատ էին նորմայից: Հիմնականում եղել է նորմայի կրկնակի չափով: Առաջիկա երեկոյան դարձյալ տեղումները վերսկսվում են. գիշերը սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ զգալի: Վաղը ցերեկը տեղումները կդադարեն: Ամսի [մայիսի] 2-ի գիշերը եւ ցերեկը կդիտվի հարաբերական դադար: Այսինքն՝ լրիվ պարզեցում մենք չենք ունենա, լրիվ առանց տեղումների եղանակ չենք ունենա, բայց, համենայն դեպս, շրջանների մեծ մասում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը կամ տեղումները կլինեն կարճատեւ»:

Նա հավելեց, որ հանրապետության տարբեր շրջաններում մայիսի 3-5-ին սպասվում են որոշակի տեղումներ:

Անդրադառնալով օդի ջերմաստիճանի կանխատեսումներին՝ օդերեւութաբանն ասաց. - «Ամպամածության պայմաններում, ամսի 3-5-ին կլինի ցածր՝ 14-15 աստիճանի սահմաններում: Մնացած օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա, եւ արդեն պարզ, արեւոտ պայմաններում կհասնի մինչեւ 17-18 աստիճանի: Էական բարձրացում սպասվում է ամսի 6-ից հետո»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG