Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 31-ից կներդրվի ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմումի նոր ձեւ


Մայիսի 31-ից Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել արտոնագրի դիմումի նոր ձեւ:

Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձեւ, մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձեւաթղթերն ընդգրկող էլեկտրոնային տարբերակները: Այն դիմորդները, ովքեր լրացրած կլինեն ներկայումս գործող դիմումի ձեւերը մինչեւ մայիսի 15-ը, դրանք կարող են օգտագործել մինչեւ մայիսի 31-ը: Մայիսի 31-ից բոլոր այն դիմորդները, ովքեր չեն լրացրել DS-160 դիմումի ձեւը, պարտավոր են այն լրացնել եւ ներկայանալ հարցազրույցի ավելի ուշ:

Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումներն առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում էր:

«Ոչ-ներգաղթային արտոնագրերի DS-160 ձեւը իր առավելություններով կոչված է բարձրացնելու արտոնագրերի համար մեզ դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG