Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպով

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպով

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը հինգշաբթի Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը նշեց, որ Բակո Սահակյանի հետ հիմնականում խոսել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրներից, օրինակ, ինչպես նշեց Պոպովը` Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական աշխատանքներից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ պատկերացումներ ունի նորանշանակ դիվանագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, Պոպովը պատասխանեց. - «Ես տրամադրված եմ հետեւյալ կերպ. գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի հնարավորինս շուտ»։

Արձագանքելով բանակցություններում Ղարաբաղի մասնակցության մասին հարցին` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կարծիք հայտնեց, որ «որոշակի փուլում» Ղարաբաղը պետք է մասնակցի դրանց։
XS
SM
MD
LG