Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետում կտապալվի


«Պաշտոնական Անկարան ակնկալում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Իսրայելի խորհրդարանում շրջանառության մեջ դրված բանաձեւի հաստատումը կտապալվի», - այսօր Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզյուգերգինը:

Նա հիշեցրել է, որ նախկինում Իսրայելի Կնեսետում ձեռնարկված նման փորձերը որեւէ արդյունքի չեն հանգեցրել:

«Խոսքը միայն Իսրայելի խորհրդարանի մասին չէ: Թուրքիայի տեսակետը անփոփոխ է: Մենք գտնում ենք, որ պատմական իրադարձությունների մասին դատողություններով հանդես գալը խորհրդարանականների գործը չէ», - նշել է Օզյուգերգինը` հավելելով. - «Պատմական իրադարձությունների մեկնաբանությունը պատմաբանների գործն է»:

Օզյուգերգինը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնում է Իսրայել` երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի ներկայիս վիճակը քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG