Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի խորհրդարանում ծեծկռտուքի փաստով քրեական գործ է հարուցվել


Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրիմում ռուսական նավատորմի ներկայությունը մինչեւ 2042 թվականը երկարաձգող համաձայնագրի վավերացման ժամանակ Գերագույն ռադայում տեղի ունեցած աննախադեպ ծեծկռտուքի կապակցությամբ:

Դատախազության խոսնակը հայտնել է, որ գործը հարուցվել է «խորհրդարանի մի խումբ պատգամավորների խուլիգանության փաստով»:

Գերագույն ռադայում երկու օր առաջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցները ռուսամետ համարվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա թիմին մեղադրել էին ազգային շահերին դավաճանելու մեջ: Հակամարտ կողմերի վեճը շատ արագ փոխակերպվել էր ձեռնամարտի, ապա դեպի նախագահություն էին նետվել մեծ քանակությամբ ձվեր ու նաեւ` ծխագլանիկներ:

Ի վերջո, Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG