Մատչելիության հղումներ

Օպերլիազորը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության, 2009 թվականի դեկտեմբերի 18-ին` 03։20-ի սահմաններում, ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել էր նույն ակումբի անվտանգության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG