Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա


Թուրք սահմանապահները Նորվեգիայում տեղակայված մարդու իրավունքների քաղաքացիական դիտորդական կազմակերպության նախագահ Կարիանե Վեստրայմին անցած շաբաթ օրը թույլ չեն տվել Ստամբուլի միջազգային օդանավակայանում հատել սահմանն ու մուտք գործել երկիր։ Իրավապաշտպանին պարտադրել են նստել օդանավ եւ վերադառնալ Նորվեգիա։

AP լրատվական գործակալության այսօրվա հաղորդագրության համաձայն, «տիկին Վեստրայմը հայտարարել է, որ մուտքի արտոնագիր չտրամադրելու դրդապատճառը քաղաքական է»։

Կարիանե Վեստրայմն ասել է, որ թուրք պաշտոնյաներն իրեն անհիմն մեղադրում են անջատողականներին սատարելու եւ Թուրքիայի քաղաքականությունը չափազանց խիստ քննադատելու համար։

Բերգենի համալսարանի պրոֆեսոր, Քրդական աշխատավորական կուսակցության (ՊԿԿ-ի) եւ Թուրքիայի հակամարտության, թուրք-քրդական հարաբերությունների մասին աշխատությունների հեղինակ Կարիանե Վեստրայմը նախագահում է Եվրոպական միության Թուրքիայի քաղաքացիական հանձնաժողովը։

Այդ կառույցի առաքելությունն է մոնիտորինգի միջոցով պարզել, թե որքանով են Թուրքիայի գործողությունները համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու նպատակով ստանձնած պարտավորություններին։

AP գործակալությունը նշում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Վեստրայմին երկիր չթողնելու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG