Մատչելիության հղումներ

logo-print

Էռնեստ Վարդանյանի հարազատները դիմում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին


Ապրիլի 7-ին դավաճանության ու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

«Հաշվի առնելով այն, որ Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնակարգի հիմքում հումանիզմի եւ ճշմարտության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունն է, դիմում ենք Ձեզ` հայցելով Ձեր անձնական միջամտությունը Էռնեստ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու հարցում», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված բաց նամակում:

Էռնեստ Վարդանյանի հարազատների կարծիքով` «ինչպես նրա ձերբակալությունը, այնպես էլ գործի խիստ գաղտնի քննությունը, փաստաբանների եւ իր բացակայությամբ Մերձդնեստրի հանրապետության Գերագույն Դատարանում անցկացված դատական նիստը, Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է»:

«Մերձդնեստրի իշխանությունները ակնհայտորեն շրջանցելով բոլոր միջազգային նորմերը, անտեսել են անձի անմեղության կանխավարկածը, ազատազրկվածի ընտրությամբ փաստաբան ունենալու եւ ընտանիքի հետ շփվելու հնարավորությունը: Երիտասարդ լրագրողին առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է եւ ոչ կոռեկտ: Բացառված չէ, որ այս «գործը» կառուցված է քաղաքական ինտրիգների եւ Էռնեստ Վարդանյանի ազգային պատկանելության անհանդուրժողականության դրսեւորումների վրա», - գրում են հայազգի լրագրողի հարազատները:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG